1 դեկտեմբերի 2022 - 16:10 AMT
Ռիքերը Երևանում է․ Կհանդիպի պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում է, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։

Դեկտեմբերի 1-4-ն այցի ընթացքում Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։

Ավելի վաղ Ադրբեջան այցելած ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը։