ԱԱԾ. Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան 1-ին պատերազմի 10 զոհի ոսկրեր և 2 քարտեզ 5 դեկտեմբերի 2022 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին հայկական կողմն ադրբեջանականին է փոխանցել ենթադրաբար Արցախյան առաջին պատերազմի 10 զոհի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակի գտնվելու հնարավոր վայրեր, հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Նշվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմն ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհի ոսկրեր և 5 քարտեզ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանին են փոխանցվել ականապատ տարածքների բոլոր քարտեզները։ «Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ՝ արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն»,-ասել է նա։ Ադրբեջանը նաև պահանջում է հայկական կողմից Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցիների հուղարկավորության քարտեզներ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |