Netflix-ի սերիալը՝ Թուրքիայում սկանդալի պատճառ․ Արևելյան շրջանները քարտեզում ներկայացված են որպես Հայաստանի տարածք

Netflix-ի սերիալը՝ Թուրքիայում սկանդալի պատճառ․ Արևելյան շրջանները քարտեզում ներկայացված են որպես Հայաստանի տարածք

PanARMENIAN.Net - Netflix-ի նկարահանած սերիալներից մեկում ցուցադրված քարտեզը Թուրքիայում սկանդալի պատճառ է դարձել, քանի որ երկրի արևելյան շրջանները ներկայացվել են որպես Հայաստանի տարածք, գրում է «Վզգլյադը»՝ թուրքական Sabah-ին հղումով։

Խոսքը Pepsi, Where's My Jet սերիալի 1-ին էպիզոդի մասին է։

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, կապված «Netflix-ի սադրանքների հետ»։ Ասվում է, թե Netflix-ն իր ֆիլմերում պարբերաբար թիրախավորում է Թուրքիան և թուրքերին։

Օրինակ, նշվում է, որ Սիրիայում «Մոսսադի» գործակալի մասին «Լրտեսը» սերիալի 4-րդ էպիզոդում պատին փակցված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Իսկ Netflix-ի փաստագրական «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» սերիալում «աշխարհի քարտեզի վրա Թուրքիան մասնատված էր, իսկ անջատված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---