Փոխնախարար․ ՀՀ և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ի 10 ամսում ավելացել է 45․3%–ով 7 դեկտեմբերի 2022 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ի առաջին 10 ամսվա ընթացքում ավելացել է 45․3%–ով` հասնելով 565․6 մլն դոլարի։ Այդ մասին նախարարությունում Իրանի հետ բիզնեսի ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելուց հետո լրագրողներին է հայտնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։ Ինչպես նշել է Արզումանյանը, 2021 թվականի համեմատ (390 մլն դոլարից ավելի) այս տարի կայուն աճ էր գրանցվել, որին հաջողվել էր հասնել նաև երկու երկրների առևտրային կցորդների աշխատանքի շնորհիվ, գրում է Sputnik Արմենիան։ «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ աճ կլինի նաև դեկտեմբերին։ Արզումանյանի խոսքով` ցուցանիշը հիմնականում բարելավվել է հայկական արտադրանքի արտահանման հաշվին։ Փոխնախարարը կարծում է, որ Հայաստանը կարող է ավելացնել ծավալները։ «Հայկական արտադրանքը որակյալ է, համապատասխանում է իրանցի սպառողի ճաշակին։ Սակայն 80-միլիոնանոց շուկայում մրցակցելու համար անհրաժեշտ է սեփական տեղը գտնել»,–ասել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Նա կարծում է, որ երկու երկրների ապրանքաշրջանառության դինամիկայի վրա կարող է ազդել ԵԱՏՄ երկրների հետ Իրանի համագործակցության հաստատումը` հաշվի առնելով այն, որ միության երկրներից Իրանի հետ ընդհանուր սահման ունի միայն Հայաստանը։ «Այդպիսով` ԵԱՏՄ երկրների համար ապրանքները կտեղափոխվեն մեր տարածքով», – ասել է Արզումանյանը։ Նա հավելել է, որ երկու երկրների ղեկավարները նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի։ Այդ նպատակով էլ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ նախարարությունում քննարկում էր կազմակերպվել։ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզին նոյեմբերի 8-ի հանդիպմանը կարևորել էին երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |