Պեսկով․ Մոսկվան պատրաստ է աջակցել, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը ՌԴ-ում անցկացվի 7 դեկտեմբերի 2022 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ կլինի անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կայանա Ռուսաստանում։ Նա նաև նշել է, որ եթե այդպպիսի հանդիպման վերաբերյալ ընկալում լինի, հանրությունը կտեղեկացվի։ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մինչև տարեվերջ հնարավոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամ երկու երկրի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների 3-րդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ։ Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Սերժ Սարգսյան․ Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, միայն իշխանազավթներին հեռացնելը կկանխի պետականության կործանումը Նա նշել է, որ միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |