Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել բանակցություններն ու գնալ դեպի Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել բանակցություններն ու գնալ դեպի Ստեփանակերտ

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել Իվանյանում (Խոջալու) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցությունները, ինչպես նաև շարժվել դեպի Ստեփանակերտ, հայտնում է ԱՊԱ-ն։

Շուշի գործուղված լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը թույլ չի տվել նրանց լուսաբանել խաղաղապահների ղեկավարության և ադրբեջանական դիտարկման խմբի միջև բանակցությունները, որն ուսումնասիրելու է «բնական պաշարների ապօրինի շահագործումը»։

Ադրբեջանական դիտարկման խմբի կազմում են ընդգրկված այդ երկրի բնապահպանությոն և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարությանը կից Գույքի պետական ծառայության և AzerGold ՓԲԸ աշխատակիցները։

«ԶԼՄ-ների ներկայացուցիչները ոտքով անցել են խաղաղապահների դիրքի մոտով, նրանց հաջողվել է շարժվել դեպի Ստեփանակերտ, սակայն ռուս խաղաղապահները, լրացուցիչ ուժեր ներգրավելով, փակել են լրագրողների ճանապարհը և հետ դարձրել նրանց»,-ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, թե քննարկումն ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև անցել է կառուցողական ոգով՝ «քննարկվել են հանքավայրերի զննության, ապօրինի շահագործման կանխարգելման, մշտադիտարկման և գույքագրման, պոտենցիալ վնասի գնահատման և շրջակա միջավայրի համար վնասի, ինչպես նաև հասցված վնասի հետևանքների վերացման հարցեր»։

Նշվում է նաև, որ բանակցությունները շարունակվելու են։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---