Արցախում թունավորված 19 անչափահասից 1-ն է շարունակում բուժումը․ Պատճառները պարզվում են

Արցախում թունավորված 19 անչափահասից 1-ն է շարունակում բուժումը․  Պատճառները պարզվում են

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին` ժամը 13:50-ից սկսած, Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ է դիմել ընդհանուր 19 անչափահաս, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

ժամը 22:00-ի դրությամբ ստացիոնար բուժումը շարունակում էր 1 երեխա։

Դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն ու ներքին գործերի նախարարության ոստիկանությանը:

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի ուղեկցությամբ այսօր երեկոյան այցելել է ԱՀ «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին:

ԱՀ դատախազությունը հայտնել է, որ անչափահասների թունավորման դեպքերի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են քրեադատավարական միջոցառումներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---