Փաշինյան․ Առանց Բաքվի գործողությունների գնահատականի ՀԱՊԿ–ի օգնությունն ընդունելը կնշանակի համակերպվել ստատուս քվոյի հետ

Փաշինյան․ Առանց Բաքվի գործողությունների գնահատականի ՀԱՊԿ–ի օգնությունն  ընդունելը կնշանակի համակերպվել ստատուս քվոյի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ առանց Բաքվի գործողությունների գնահատականի ՀԱՊԿ–ի օգնությունն ընդունել, կնշանակի համակերպվել ստատուս քվոյի հետ, որն այժմ կա ՀՀ սահմաններին։

Անդրադառնալով ՀԱՊԿ որոշման նախագծի այն կետին, որով նախատեսվում էր ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին՝ Փաշինյանն ասել է, որ պարզ չէ, թե ինչ օգնության մասին է խոսքը։

«Բացի այդ, առանց հստակ քաղաքական գնահատականի Սոթք-Խոզնավարում մոնիտորինգի առաքելություն ընդունելը կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ»,–ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից 2 ակնկալիք ունի՝ ֆիքսել, թե ՀՀ–ում որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին և հստակ քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին։

Նա օրինակ է բերել Պրահայի հայտարարությունը, որով կողմերը հստակ արձանագրել են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի 1991-ի հռչակագրի հիման վրա։ Փաշինյանը հավելել է, որ դրա շնորհիվ հնարավոր եղավ դիտորդական առաքելության գործուղումը ՀՀ, քանի որ եթե դիտորդներին հստակ չեն ասւոմ, թե որտեղով է սահմանն անցնում, ապա նրանք ի՞նչն են դիտարկելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ-ի որոշման նախագիծը։ Նա կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը։

«Քաղաքական գնահատականն անհրաժեշտ է նախևառաջ բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Իհարկե, դա կարևոր է նաև մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, բայց այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն», - ասել էր Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---