Կլաարը կրկին ՀՀ է գալիս՝ առարկայական հանդիպումների ակնկալիքով

Կլաարը կրկին ՀՀ է գալիս՝ առարկայական հանդիպումների ակնկալիքով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Հայաստան կայցելի: Նա կժամանի Վիեննա-Երևան առաջին ուղիղ չվերթով։ Այդ մասին ան գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Բարի լույս, այսօր կփորձարկենք Վիեննա-Երևան առաջին ուղիղ չվերթը։ Անհամբեր առարկայական հանդիպումներ եմ ակնկալում օրվա երկրորդ կեսին»,-գրել է նա։

Նոյեմբերի վերջին Ադրբեջան այցելած Կլաարը ասել էր, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ջանքերը՝ ուղղված խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում, կոմունիկացիաների բացմանը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---