Նոր հետախուզական ծառայության ստեղծման նախագիծը հաստատվել է 8 դեկտեմբերի 2022 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է նոր հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը, այն կգործի որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին: Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Աշխարհում հետախուզական գործունեության ձևերն ու մեթոդները զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք որոշել ենք ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»։ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղական Գրիգոր Մինասյանը` շեշտելով, որ նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։ Մինասյանն ասել է, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները, որպիսիք կան պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության կազմում, կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել: Նշվել է, որ ծառայության ստեղծումը կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին: Նախագիծը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |