ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են Վերին Լարսում ռենտգեն-զննության ևս 1 սարք ավելացնել

ՀՀ-ն և ՌԴ-ն պայմանավորվել են Վերին Լարսում ռենտգեն-զննության ևս 1 սարք ավելացնել

PanARMENIAN.Net - Ռուսական կողմի հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վերին Լարսի անցակետում ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը ևս մեկով ավելացնել, ինչն էականորեն կավելացնի անցակետի անցողունակությունը: Այդ մասին հայտնել են ՊԵԿ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին` Վերին Լարսում, հարյուրավոր բեռնատարներ են հերթերի մեջ մնացել։ Ամիսներ շարունակ Լարսում այս խնդիրը չի կարգավորվում, ինչի հետևանքով հայ արտահանողները մեծ վնասներ են կրել:

ՊԵԿ-ից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում ներկայումս ստեղծված կուտակումերը և, հետևաբար, Վրաստանի տարածքում ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների երկարատև գտնվելը հիմնականում պայմանավորված են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կողմից իրականացվող անվտանգային միջոցառումներով:

«Այս առումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ունի սահմանափակ գործիքակազմ՝ անվտանգային միջոցառումների վրա ազդեցություն ունենալու համար: Ստեղծված իրավիճակի արագ կարգավորման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար քննարկումներ է ունենում ՌԴ և Վրաստանի մաքսային ծառայությունների հետ», - նշել են ՊԵԿ-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---