Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում10 դեկտեմբերի 2022 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այդ մասին Հասանովն ասել է այդ երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում, որտեղ ամփոփվել է 2022 թվականը։ Վերլուծվել է օպերատիվ իրավիճակը Քարվաճառի և Լաչինի շրջաններում, ինչպես նաև «ռուս խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքում», գրում է Haqqin.az-ը։ «Համապատասխան հանձնարարականներ են տրվել հայկական զինված ուժերի գործունեության մշտադիտարկման և վերահսկման հետագա ուժեղացման վերաբերյալ»,-ասվում է հրապարակման մեջ։ Վերլուծության են ենթարկվել նաև համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել Իվանյանում (Խոջալու) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցությունները, ինչպես նաև շարժվել դեպի Ստեփանակերտ Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |