Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Այդ մասին Հասանովն ասել է այդ երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում, որտեղ ամփոփվել է 2022 թվականը։

Վերլուծվել է օպերատիվ իրավիճակը Քարվաճառի և Լաչինի շրջաններում, ինչպես նաև «ռուս խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքում», գրում է Haqqin.az-ը։

«Համապատասխան հանձնարարականներ են տրվել հայկական զինված ուժերի գործունեության մշտադիտարկման և վերահսկման հետագա ուժեղացման վերաբերյալ»,-ասվում է հրապարակման մեջ։

Վերլուծության են ենթարկվել նաև համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժությունները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել Իվանյանում (Խոջալու) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցությունները, ինչպես նաև շարժվել դեպի Ստեփանակերտ

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---