Դումանյանը հեռանում է պաշտոնից, ըստ «ՀԺ»-ի՝ նաև փոխվարչապետ Մաթևոսյանը

Դումանյանը հեռանում է պաշտոնից, ըստ «ՀԺ»-ի՝ նաև փոխվարչապետ Մաթևոսյանը

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը հայտնել է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Դումանյանը նախարարի պաշտոնում էր նշանակվել 2021-ի օգոստոսին։

«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Վերջինս պաշտոնում նշանակվել էր նախագահի՝ 2021-ի նոյեմբերի 25-ի հրամանագրով: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---