ԵՄ դիտորդների առաքելությունը ՀՀ-ում կավարտվի դեկտեմբերի 19-ին․ Մանդատը չի երկարաձգվի

ԵՄ դիտորդների առաքելությունը ՀՀ-ում կավարտվի դեկտեմբերի 19-ին․ Մանդատը չի երկարաձգվի

PanARMENIAN.Net - Եվրամիության դիտորդները կավարտեն առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ նրանց մանդատը չի երկարաձգվի։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Հարցը քննարկվել է դեկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում, հայտնում է Հանրային ռադիոն։

«Մենք պայմանավորվել ենք դադարեցնել առաքելությունը և թիմ ուղարկել՝ ԵՄ-ի ապագա հնարավոր ներգրավվածությունը ուսումնասիրելու համար», - ասել է Բորելը:

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---