Փրայս․ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և արգելակում է խաղաղ գործընթացը

Փրայս․ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և արգելակում է խաղաղ գործընթացը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին, նշել է, որ դրա փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և արգելակում է խաղաղության գործընթացը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նաև կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ երթևեկը միջանցքով։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Lաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---