Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի ԱԱ բրոնզե մեդալակիր

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Բոգոտայում ավարտվել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Գյումրեցի գերծանրքաշային Վարազդատ Լալայանը երկամարտի 461 կգ ( 215+246 ) արդյունքով գրավել է երրորդ տեղը:

Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնել է մեկ այլ գյումրեցի ՝ Գոռ Մինասյանը, որն աշխարհի առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել Բահրեյնի դրոշի ներքո: Նրա ցուցանիշն է 462 կգ ( 212+250 ):

Նրանց պայքարին մասնակցել է նաև նշանավոր Սիմոն Մարտիրոսյանը, որը մինչ այս ներկայացնում էր 109 կգ քաշային կարգը: Այս անգամ Սիմոնը գրավել է իր համար անսովոր ՝ ութերորդ տեղը՝ 425 կգ ( 190+235 ) արդյունքով:

Բոգոտայի ստուգատեսում ՀՀ հավաքականից բրոնզե մեդալ էր նվաճել նաև գյումրեցի, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---