Բորել․ Նոր փուլ ենք սկսում՝ անցումային խմբով, որը հող կպատրաստի ՀՀ-ում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար

Բորել․ Նոր փուլ ենք սկսում՝ անցումային խմբով, որը հող կպատրաստի ՀՀ-ում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրվվածության նոր փուլ է մեկնարկում՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար. դրա վերջնանպատակն է աջակցել կայուն խաղաղությանը տարածաշրջանում։

Նա նշել է, որ ՀՀ, Ադրբեջանի, Եվրախորհրդի և Ֆրանսիայի միջև Պրահայում պայմանավորվածության հիման վրա հոկտեմբերի 20-ից ՀՀ-ում՝ Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից ծավալված ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 20-ին ավարտում է իր գործունեությունը, ասվում է ԵՄ կայքում։

Բորելը նշել է, որ եվրոպացի 40 դիտորդի տեղակայումն արդյունավետ էր և նպաստել է վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում։

«Այս համատեքստում Խորհուրդը, Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածությամբ, որոշել է, որ Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կգործուղի անցումային պլանավորմանն աջակցող խումբ՝ բարձրացնելու ԵՄ-ում իրազեկվածությունն անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և նպաստելու Հայաստանում հնարավոր քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու պլանավորմանը և նախապատրաստմանը։

Ակնկալվում է, որ անցումային պլանավորմանն աջակցող խումբը աջակցություն կցուցաբերի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ԵՄ-ի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում»,- ասվում է հայտարարության մեջ։

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված ԱՊՀ Հռչակագրին, որով պետությունները երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերի 3-ին: Հոկտեմբերի 17-ին Խորհուրդը որոշում է ընդունել միչև 2022 թվականի դեկտեմբերի 19-ը Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան ԵՄ դիտորդներ տեղակայելու մասին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---