ՄԱԿ ԱԽ նիստ. ԱՄՆ-ն կոչ է արել Բաքվին և միջանքի անվտանգության այլ պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը

ՄԱԿ ԱԽ նիստ. ԱՄՆ-ն կոչ է արել Բաքվին և միջանքի անվտանգության այլ պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի հրատապ նիստում ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ-ի ալտերնատիվ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը և միջանքի անվտանգության այլ պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այդ թվում մարդասիրական և կոմերցիոն նպատակների համար:

«Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են մղում խաղաղության գործընթացը, խաթարում են այս գործընթացի նկատմամբ միջազգային վստահությունը և պարունակում են հավանական ծանր հումանիտար հետևանքներ»,- հայտարարել է դեսպան Վուդը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով` Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող յուրաքանչյուր գործողություն և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները: Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով, ասել է դեսպան Վուդը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կենսական ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է»,- հայտարարել է դեսպանը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ջենկան ասել է, որ վերսկսված հակամարտությունը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ կդառնա՝ ազդելով ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների վրա:

«Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ դա տեղի ունենա»,-շեշտել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան։

Նիստին մասնակից Անվտանգության խորհրդի այլ անդամ պետություների ներկայացուցիչներն իրենց ելույթներում ևս մտահոգություն են հայտնել լարվածության աճի, Լաչինի միջանցքի փակման ու ազատ տեղաշարժի դադարեցման, դրա հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով եռակողմ հայտարարությունների ու միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---