Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը․ Բողոքի ակցիաներն այլ ձևաչափով կընթանան

Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը․ Բողոքի ակցիաներն այլ ձևաչափով կընթանան

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ ու պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է Երեւանում նստացույցը դադարեցնելու մասին։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում։

Բեգլարյանը դեկտեմբերի 14-ից նստացույց էր իրականցնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց։

Նա նշել է, որ քննարկումների արդյունքում որոշել են, որ նստացույցն ավելի արդյունավետ կլինի փոխարինել բողոքի ակցիաների այլ ձևաչափով։

«Ամեն երեկո ժամը 19։00-ից մի քանի ժամ այստեղ կհավաքվենք, մտքերի փոխանակում կիրականացնենք, տեղեկություններ կփոխանակենք, կպլանավորենք մեր հաջորդ օրերի անելիքները։ Իսկ օրվա ընթացքում մեր աշխատանքային պարտականությունները կկատարենք, որ ավելի արդյունավետ օգտագործենք ժամանակը Արցախին աջակցելու գործում»,- ասել է Բեգլարյանը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---