Զախարովան՝ Փաշինյանին․ Չենք ընդունում նման վերաբերմունքը մեր խաղաղապահների հանդեպ

Զախարովան՝ Փաշինյանին․ Չենք ընդունում նման վերաբերմունքը մեր խաղաղապահների հանդեպ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ փաստացի ռուս խաղաղապահները ևս չեն կատարում իրենց պարատավորությունները Լաչինի միջանցքում, ասել է, որ չի ընդունում նման վերաբերմունքն իրենց խաղաղապահների հանդեպ։

Նա նաև ասել է, որ ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ խաղաղապահներն ամեն ինչ անում են «հանգստություն և կարգուկանոն ապահովելու համար», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը հանգստություն և կարգուկանոն ապահովելու համար այն տարածքներում, որտեղ աշխատում են։ Եվ գործում են նրանք բացառապես պահպանելով երկրների միջև ստորագրված փաստաթղթերի տառն ու ոգին։ Մենք, անկասկած, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք այդ թեմայի քննարկումը»,- ասել է նա։

Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը,ասել է, որ որ փաստացի պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---