Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար

PanARMENIAN.Net - Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»,-ասվում է հրամանագրում։

Մինչ այդ Գրիգոր Մինասյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Մինասյանն արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2022-ի հունվարին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---