Լեգենդար Պելեն մահացել է․ Բրազիլիայում 3-օրյա սուգ է

Լեգենդար Պելեն մահացել է․ Բրազիլիայում 3-օրյա սուգ է

PanARMENIAN.Net - 82 տարեկանում մահացել է ֆուտբոլի արքա, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Բրազիլիայում 3-օրյա սուգ է հայտարարվել։

Պելեն ծանր հիվանդ էր, նա բուժվում էր քաղցկեղի դեմ և վերջին մեկ ամիսը հիվանդանոցում է անցկացրել։

Պելեն աչքի էր ընկնում խաղադաշտով տեղաշարժվելու մեծ արագությամբ և ճշգրիտ հարվածներով հակառակորդի դարպասին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոնի մահվան կապակցությամբ:

Ֆուտբոլիստի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 2-ին՝ Սան Պաուլո նահանգի «Սանտոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։

Պելեն 93 խաղ է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականում, խփել 77 գոլ։ Աշխարհի չեմպիոն է հռչակվել 1958, 1962 և 1970 թվականներին։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ) է։ 1970 թվականին հռչակվել է աշխարհի լավագույն մարզիկ, իսկ հետո Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---