Հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն աշխատավարձը 3 հունվարի 2023 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից բարձրացել է նվազագույն աշխատավարձը՝ դառնալով 75,000 դրամ։ Ուժի մեջ է մտել նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը նվազագույն աշխատավարձը 68,000 դրամ էր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշել է, որ նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը հանգեցնելու է մասնավոր և պետական ոլորտի աշխատողների` միջինում 30 տոկոսի աշխատավարձերի բարձրացման, հայտնում է Արմենպրեսը։ «Մասնավորապես, միայն պետական համակարգում բարձրանալու է աշխատողների մոտ 28.5 տոկոսի, իսկ մասնավոր հատվածում մոտ 31.5 տոկոսի աշխատավարձը: Այսինքն՝ նրանք, որոնք ստանում են աշխատավարձ 68 հազարից մինչև 75 հազարի չափով, ապա իրենց մոտ աշխատավարձի չափը բարձրանում է: Խոսքն այն անձանց մասին է, որոնք աշխատում են մեկ դրույքով: Դրանից բացի, եթե քաղաքացին մինչև բարձրացումը ստանում էր, ասենք, 75 հազար կամ 76 հազար դրամ, իրենից մի փոքր ցածր հաստիքով մեկ ուրիշ աշխատող՝ 72 հազար դրամ, ապա հիմա` բարձրացումից հետո, նրանց աշխատավարձերը գրեթե հավասարվում են: Եվ որպեսզի չպահպանվի այդ հավասարությունն, անհրաժեշտություն է առաջանալու 75 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողի աշխատավարձը ևս ավելացնել»,-ասել է Սարգսյանը: Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ավելանում է նաև նվազագույն ժամային աշխատավարձը: Նրանք, ովքեր աշխատում են ժամով կամ գործավարձով և իրենց աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն ժամայինով, ապա 2023 թվականի հունվարի 1-ից սահմանվում են նոր չափեր: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |