Բլինքենը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Բլինքենը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է հեռախոսազրույցներ ունեալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Նա նշել է, որ պետքարտուղարն անձամբ է մասնակցում Վաշինգտոնի միջնորդասկան ջանքերին։

«Նա իր անձնական ջանքերն է գործադրում՝ կանոնավոր բանակցություններ ունենալով Հայաստանից և Ադրբեջանից իր պաշտոնակիցների հետ։ Ակնկալում ենք, որ մոտակա օրերին պետքարտուղարը կրկին հնարավարություն կունենա խոսելու գործընկերների հետ»,-ասել է Փրայսը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն գործակցում է համախոհ գործընկերների հետ, օրինակ ԵՄ-ի, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը հասնելու համար։

«Մենք համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ ԵԱՀԿ-ի, նպաստելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և լուծումներ գտնելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ գրանից բխող բոլոր հարցերի լուծման համար։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ օգնել կողմերին քննարկել և ատաջընթացի հասնել համապարփակ, երկարաժամկետ լուծման ճանապարհին առաջընթացի հասնելու համար»,-ասել է Փրայսը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---