ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթացել են գերության մեջ պահվող անձանց պահման պայմաններին, առողջական վիճակին: Գերիներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Բաքուն հաստատել է 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված ևս 80 մարդ է գերության մեջ։

Photo. TASS
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---