Փաշինյան․ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության ներքո, և որևէ այլ սուբյեկտ այնտեղ չպետք է լինի

Փաշինյան․ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության ներքո, և որևէ այլ սուբյեկտ այնտեղ չպետք է լինի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը, ասել է, որ այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական երկրում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։

Նա նշել է, որ Ադրբեջանը 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հակառակ պայմանավորվածություններին, ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ փաստաթուղթը չի ստորագրել, ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները ստորագրել են։

«Եթե հիշողությունս չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում երեք կողմի ստորագրելուց հետո։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը, որպես եռակողմ հայտարարության շարունակություն, գոյություն ունի և այդ հարաբերությունները պատկերացնում ենք հենց այդ շրջանակում։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը պետք է լինի խաղաղապահների վերահսկողության ներքո, և որևէ այլ սուբյեկտ այնտեղ չպետք է լինի»,-ասել է Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են ռուսական մամուլում տարածված տեղեկությունները, որ Հայաստանը ռուսական կողմին պահանջ է ներկայացրել, որ եթե հունվարի 10-ին չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու ԱՊՀ-ից՝ Փաշինյանն ասել է, որ գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք չէ խոսել։

Նա նշել է, որ Լաչինը փակելու հարցին տրվել են հրապարակային գնահատականներ։

«Մեր գործիքակազամը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Photo. AFP
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---