Փաշինյան․ Միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չենք ստացել

Փաշինյան․ Միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չենք ստացել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Միութենական պետությանն անդամակցելու վերաբերյալ ճնշումների մասին հարցին, ասել է, որ Հայաստանը ՌԴ-ից Միութենական պետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ չի ստացել։

«Նման առաջարկ պաշտոնական ձևով չի եղել, չէր էլ կարող լինել։ Բայց իրականությունն այնքան պարզ չէ, որքան թվում է: Երբեմն պետք է ավելի խորը դիտարկել հարցերի ոչ միայն տեքստը, այլև ենթատեքստը։ Պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության համար ՀՀ ինքիշխանությունը, պետականությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են։

Այն դիտարկանը, թե ոչ պաշտոնական խողովակներով նման ճնշումներ եղե՞լ են, Փաշինյանը պատասխանել է, թե նայած ինչ հասկանալ ոչ պաշտոնական խողովակ ասելով։

«Փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթները, ոչ պաշտոնական շփումները կարող են ոչ պաշտոնական խողովակներով այդ հարցը բարձրացնել համարվել»,-ասել է վարչապետը։

Այն ճշտող դիտարկմանը, թե արդյոք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դա նկատի ուներ՝ ճնշումների մասին խոսելով՝ Փաշինյանն ասել է, որ ենթադրում է, որ նաև դրանք է նկատի ունեցել։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է անվանել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---