Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար

Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։

Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Մի շարք այլ հրամանագրերով Սրբուհի Արզումանյանն ազատվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱՀ արդարադատության նախարար, Արամ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար:

Արմեն Մանգասարյանը նշանակվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը։

Առողջապահության նախարարն ավելի վաղ էր նշանակվել։

Նոյեմբերի վերջին Արցախի կառավարությունում 11 նախարարություններից 9-ի ղեկավարներն ազատվեցին պաշտոններից։ Նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ կառավարման նոր որակ է հարկավոր։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---