Ալիև․ Հերթական առաքելության գործուղումը ՀՀ կարող է բացասաբար ազդել ԵՄ հովանու ներքո բանակցությունների վրա

Ալիև․ Հերթական առաքելության գործուղումը ՀՀ կարող է բացասաբար ազդել ԵՄ հովանու ներքո բանակցությունների վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵՄ հերթական առաքելության գործուղումը ՀՀ կարող է բացասաբար անդրադառնալ Եվրամիության հովանու ներքո բանակցությունների վրա՝ այդպիսի առաքելության գործուղումն առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման որակելով որպես «խաբեություն»։

Նա ասել է, թե 40 անձից բաղկացած ԵՄ առաքելության գործուղումը 2 ամսով համաձայնեցված էր Պրահայում հոկտեմբերի 6-ին ՀՀ, Ադրբեջանի, Եվրախորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Սակայն, ըստ Ալիևի, ավելի ուշ ԵՄ-ում խախտել են պայմանավորվածությունները՝ առանց Բաքվի հետ համաձայնեցման նոր առաքելություն գործուղելու մասին որոշում կայացնելով, գրում է Interfax.az-ը։

«Պայմանավորվածությունը ինչ-ինչ պատճառներով խախտվել է, ինչն, իհարկե, հիասթափեցնող է, չէ որ մենք լուրջ մարդիկ ենք․․․ Եթե պայմանավորվել ենք ինչ-որ բանի մասին, թեկուզ բանավոր, պայմանավորվածությունը պետք է պահենք»,-ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ առաքելության ներկայացուցիչներն արդեն իսկ Հայաստանում են և հանդիպումներ են անցկացնում և, ըստ առկա տեղեկատվության, փետրվարին ԵՄ առաքելությունն արդեն մեծ կազմով առանց Բաքվի հետ համաձայնեցման ՀՀ կուղարկվի։

Ալիևն ասել է, թե առանց Բաքվի հետ համաձայնեցման այդ առաքելության գործուղումը ՀՀ չի բարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը և բացասաբար կազդի ԵՄ հովանու ներքո բանակցությունների վրա։ Ըստ նրա՝ այսօր բանակցությունների համար ընդունելի հարթակներ են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն։

«Ֆրանսիան մեկուսացրել է իրեն գործընթացից։ Մնում են միայն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն։ Հայաստանի հետ բանակցությունների համար այդ հարթակներն ենք տեսնում»,- ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն նույնպես կարող է այդպիսի հարթակ լիներ, եթե «իրեն ազնիվ պահի»։

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Ավելի վասղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրվվածության նոր փուլ է մեկնարկում՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար. դրա վերջնանպատակն է աջակցել կայուն խաղաղությանը: Բորելը նշել է, որ եվրոպացի 40 դիտորդի տեղակայումն արդյունավետ էր

2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում ՀՀ և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում ստորագրված ԱՊՀ Հռչակագրին, որով պետությունները երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար, որոնց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2022 թվականի նոյեմբերի 3-ին: Հոկտեմբերի 17-ին Խորհուրդը որոշում է ընդունել միչև 2022-ի դեկտեմբերի 19-ը Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստան ԵՄ դիտորդներ տեղակայելու մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---