Մալթայի Ուխտի ղեկավար․ Պետք է անենք ամենը` ապահովելու ՀՀ և ԼՂ միջև տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Մալթայի Ուխտի ղեկավար․ Պետք է անենք ամենը` ապահովելու ՀՀ և ԼՂ միջև տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

PanARMENIAN.Net - Մալթայի Ուխտի ղեկավար, Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջոն Դանլեփը, անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին, ասել է, որ պետք է անել ամեն ինչ` ապահովելու ՀՀ և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

Նա այդ մասին խոսել է հունվարի 10-ին՝ ելույթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտում հավատարմագրված դեսպանների հետ տարեկան հանդիպմանը, հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը։

«․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը։ Մալթայի Ուխտը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին աշխատելու վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասել է նա։

Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1998-ին և դրանք պայմանավորված են վերջինիս որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակված է նաև Մալթայի Ուխտում (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) արտակարգ և լիազոր դեսպան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---