Պեսկով․ ՄԱԿ ԱԽ խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ

Պեսկով․ ՄԱԿ ԱԽ խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի դիտարկումը, թե ռուս խաղաղապահներին կարող են փոխարինել ՄԱԿ կորպուսի խաղաղապահները, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմի համաձայնության դեպքում։

Նա նշել է, որ աշխատանքային և այլ մակարդակներում մշտական շփումներ են անցկացվում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Անկասկած, այս հարցը մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում։ Բայց հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության 2 կողմի համաձայնությամբ»,– ասել է Պեսկովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, հնարավոր էր համարել, որ տեղակայման ժամկետըի ավարտից հետո, որը լրանում է 2025-ին,մ կարող է հարցում ուղարկվել ՄԱԿ ԱԽ՝ միջազգային զորակազմի տեղակայման հարցով։ Նա նաև ասել էր, որ ՌԴ-ն ինքը ևս կարող է այդ բարձրացնել ՄԱԿ ԱԽ-ում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---