Փոխնախարար․ Բանակցում ենք, որ Ադրբեջանը թույլ տա 3 անհետ կորածների մարմինները գտնենք

Փոխնախարար․ Բանակցում ենք, որ Ադրբեջանը թույլ տա 3 անհետ կորածների մարմինները գտնենք

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայող և 224 զոհված զինծառայող, որոնց աճյունները ամփոփված են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ բանակցում են, որ Ադրբեջանը թույլ տա 3 անհետ կորածների մարմինները գտնեն։

«Անհետ կորածների գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»,- նշել է փոխնախարարը, գրում է «Փաստինֆոն»։

Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ միչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով, զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

«Աշխատանքներ են տարվում, որ կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինները դուրս բերենք տարածքից»,- ասաց Սարգսյանը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---