Սնունդը ՀՀ-ում մեկ տարում թանկացել է 10%-ով12 հունվարի 2023 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2022թ. դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 8.3% գնաճ է գրանցվել։ Իսկ հունվար-դեկտեմբերի հաշվարկներով, նախորդ տարվա համեմատ, երկրում 8.6% գնաճ է գրանցվել։ Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ ամենաշատը թանկացել է սննդամթերքը։ 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սնունդն ու խմիչքը թանկացել են միջինը 10%-ով։ Երկնիշ տեմպով թանկանում են հացաբուլկեղենը, կաթնամթերքը, միսը, մրգերը և այլ ապրանքներ, գրում է «Հետքը»։ Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով։ Ապրանքներից և ոչ մեկի գծով գնանկում չի գրանցվել։ 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների հայկական շուկայում արձանագրվել է 7.1% գնաճ: Նույն ընթացքում ծառայությունների սակագներն ավելացել են 7.2%-ով: Երկրում գրանցվող գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է սննդամթերքի թանկացումը, քանի որ այն սպառողական զամբյուղում մեծ տեղ է զբաղեցնում: Աղքատության մասին Վիճկոմիտեի պատրաստած զեկույցում ասվում է, որ 2021 թվականի տվյալներով՝ Հայաստանի միջին վիճակագրական ընտանիքն իր ամսական ծախսերի 47.1%-ն ուղղում է սննդին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |