Fly Arna-ն ուղիղ չվերթեր կսկսի դեպի Սանկտ Պետերբուրգ

Fly Arna-ն ուղիղ չվերթեր կսկսի դեպի Սանկտ Պետերբուրգ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթեր դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

Թռիչքները կմեկնարկեն հունվարի 29-ից։

«Մոսկվայից և Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղևորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար և մատչելի ճամփորդել։ Սա նաև լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական և մշակութային ժառանգությանը, ինչպես նաև նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել և մեր ուղևորներին ապահովել ավելի հաճախ և առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով»,-ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---