Զախարովա․ Մտահոգված ենք բացասական միտումներով Բաքվի և Երևանի հարաբերություններում

Զախարովա․ Մտահոգված ենք բացասական միտումներով Բաքվի և Երևանի հարաբերություններում

PanARMENIAN.Net - Ռուսական կողմը մտահոգված է բացասական միտումներով ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ՌԴ-ն պատրաստ է նպաստել փոխզիջումների որոնմանը։

«Մեզ, անկասկած, մտահոգում է կտրուկ հռետորաբանության, փոխադարձ մեղադրանքների առկայությունը Բաքվի և Երևանի հարաբերություններում, ինչն ուղեկցվում է լարվածության աճով տարածաշրջանում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հորդորել է կողմերին համատեղ փոխիջումներ որոնել։

«Մենք կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին բարի կամք դրսևորել և համատեղ փոխիջումները որոնել։ Մենք դրան ամեն կերպ կնպաստենք»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---