Հաագայի դատարանում Լաչինի միջանցքի հարցով լսումներ կանցկացվեն՝ ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ հայցերով

Հաագայի դատարանում Լաչինի միջանցքի հարցով լսումներ կանցկացվեն՝ ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ հայցերով

PanARMENIAN.Net - Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի Լաչինի միջանցքի հարցով։

Հայաստանի հայցի ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին, գրում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես, Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։

Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել ԼՂ–ում տարածքների ականապատման գործունեությունը և տեղեկություն տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի և բնութագրերի վերաբերյալ։

Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի համաձայն` Հայաստանը ՄԱԿ–ի միջազգային դատարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին դատավարություն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Դատական հայցում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են ներկայացված տասնամյակներ շարունակվող և 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում առաջին պլան եկած ռասայական խտրականության վերաբերյալ։

Եվրոպական խորհրդարանում ԼՂ–ի մարդասիրական իրավիճակի հարցով բանավեճ կլինի

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը պատասխան հայց է ներկայացրել, որում պնդում է, որ Հայաստանը ադրբեջանցիների նկատմամբ մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում կատարել նրանց ազգային և էթնիկ պատկանելիության հիման վրա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---