Ռոզա Լինը բեմ է բարձրացել բաճկոնով, վրան գրված՝ Stop the Blockade

Ռոզա Լինը բեմ է բարձրացել բաճկոնով,  վրան գրված՝ Stop the Blockade

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինը բեմ է բարձրացել բաճկոնով, որի վրա Արցախի շրջափակումը դադարեցնելու կոչով գրառում է արված, հայտնում է Sputnik Արմենիան։

Լինը հանդես է եկել iHeartRadio ALTer Ego համերգի ընթացքում։ Բաճկոնի վրա անգլերենով գրված էր՝ «Դադարեցրեք շրջափակումը» (Stop the Blockade), «Արցախ»: Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը։

iHeartRadio ALTer Ego համերգը հավաքում է այլընտրանքային ռոքի ամենահայտնի ներկայացուցիչներին։ Հունվարի 14-ին Լինը միացել է նրանց Լոս Անջելեսի Kia Forum-ում երաժշտական երեկոյի ժամանակ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---