Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին16 հունվարի 2023 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, հունվարի 16-ին բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում: «Նման այց պլանավորված չէ»,–ասել են կառավարությունից։ Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022-ին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին կմասնակցի պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավար, ի թիվս այլոց՝ նաև Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը։ , Համաժողովին կմասնակցեն նաև կենտրոնական բանկերի 19 ղեկավար, առևտրի 30 և արտաքին գործերի 35 նախարար, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարներ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |