Փայլանը Լաչինի թեմայով գրավոր հարցում է ուղղել Չավուշօղլուին

Փայլանը Լաչինի թեմայով գրավոր հարցում է ուղղել Չավուշօղլուին

PanARMENIAN.Net - Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է բերել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Հայ պատգամավորը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել Մեջլիս:

Դրանում նշվել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ է իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող ադրբեջանցիների մի խմբի և ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից։ Շեշտվել է, որ Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում ամեն օր մեծանում է հիմնական օգտագործման պարագաների, ինչպիսիք են սնունդն ու դեղորայքը, ձեռքբերման ճգնաժամը։ Ընդգծվել է, որ բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով 120 հազար Լեռնային Ղարաբաղի հայ ծանր ձմեռային պայմաններում հումանիտար ճգնաժամի առջև է, գրում է Ermenihaber-ը։

Այս համատեքստում Փայլանը Չավուշօղլուին է հղել հետևյալ հարցերը․

1․ Ի՞նչ եք անում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար։

2․ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար ինչպիսի՞ դիվանագիտական նախաձեռնություններով եք հանդես եկել։

3․ Գիտակցու՞մ եք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը փակում է տարածաշրջանում խաղաղության համար առկա հնարավորության պատուհանը։

4․ Թուրքիան, որը պարծենում է նրանով, որ ներգրավվում է աշխարհի շատ հումանիտար խնդիրներին, ինչու՞ մատը չի շարժում Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայի համար։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---