Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ

Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու», հայտնում է ակումբը։

«Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։ Ողջունում ենք Արաս Օզբիլիսին «Ուրարտու»-ում և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,- նշված է հաղորդագրությունում։

32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։

2018/19 մրցաշրջանում Օզբիլիսը կրկին վերադարձել է Նիդեռլանդներ, որտեղ միացել է «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես է եկել երկուսուկես մրցաշրջան։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---