ՀՀ-ն աշխարհի ամենաանվտանգ երկրների 10-յակում է

ՀՀ-ն աշխարհի ամենաանվտանգ երկրների 10-յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների 10-յակում է: Վարկանիշային ցանկը կազմել է Numbeo վերլուծական պորտալը, որը տարեկան երկու անգամ թարմացնում է տվյալները։

Վերջին 5 տարվա ընթացքում՝ 2019-2023 թվականներին, Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 11-րդից բարձրացել է 7-րդ հորիզոնական։ Ըստ ռեսուրսի՝ ՀՀ–ում հանցավորության ինդեքսը 22 է, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78, գրում է Sputnik Արմենիան։

Աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկի առաջին երկու հորիզոնականը զբաղեցնում են Կատարը (14․8 և 85․2) և Արաբական Միացյալ Էմիրությունները (15․1 և 84․9):

Տարածաշրջանի երկրների շարքում անվտանգության մակարդակով Հայաստանին հաջորդում են Վրաստանը (18-րդ հորիզոնական), Ադրբեջանը (33-րդ հորիզոնական) և Թուրքիան (51-րդ հորիզոնական): Իրանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում 90-րդ տեղում է։ ԱՄՆ-ն Իրանից առաջ է ընդամենը երկու հորիզոնականով՝ 88-րդ հորիզոնական։

Հանցագործության ինդեքսը տվյալ քաղաքում կամ երկրում հանցագործության ընդհանուր մակարդակի գնահատումն է: 20 միավորից ցածր հանցագործության մակարդակը համարվում է շատ ցածր, 20-40-ը՝ ցածր, 40-60-ը՝ չափավոր, 60-80-ը՝ բարձր և վերջապես, 80-ից բարձր հանցագործության մակարդակը՝ շատ բարձր:

Իր հերթին, որքան բարձր է անվտանգության ինդեքսը, այնքան ավելի անվտանգ է համարվում վարկանիշում ներառված երկիրը կամ քաղաքը:

Վարկանիշը հիմնված է կայքի այցելուների հարցումների վրա։ Ընթացիկ ինդեքսը ստեղծելու համար օգտագործվում են վերջին 36 ամսվա տվյալները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---