Վիրավորված զինվորին վիրահատել են․ Կյանքը հաջողվել է փրկել19 հունվարի 2023 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողին Արարատի բժշկական կենտրոնում վիրահատել են։ Նրա կյանքը, ինչպես նաև ոտքը հաջողվել է փրկել։ Այդ մասին հայտնել է Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։ Նա տեղեկացրել է նաև, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երևան, հայտնում է Araratnews.am-ը։ «Եվ կյանքը, և ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»,-ասել է նա։ Սարդարյանը նշել է, որ, որ վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |