Արցախէներգոյի փոխտնօրեն․ Դեռ թույլ չեն տալիս այցելենք վթարի վայր

Արցախէներգոյի փոխտնօրեն․ Դեռ թույլ չեն տալիս այցելենք վթարի վայր

PanARMENIAN.Net - «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյան տեղի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ հունվարի 9-ից վթարված միակ բարձրավոլտ գիծը վերականգնելու հարցում նորություն չկա։

«Մենք որևէ նորություն չունենք, այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր»,- ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ առաջին դեպքն է, երբ միաժամանակ վթարված է էլեկտրագիծը, խաթարված գազամատակարարումը, գրում է Panorama.am-ը։

Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարին հաջորդել է գազի մատակարարման խափանումը: Այս 2 հանգամանքի ըստ էության ոչ պատահական համընկնումը խորացրել է արդեն 39 օր շարունակվող շրջափակման հետևանքով ծագած խնդիրները:

Գաբրիելյանն ասել է, որ այսօր Արցախում ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին, և հովհարային անջատումները նրա համար են, որպեսզի ունեցած պաշարն արդյունավետ օգտագործեն։ Նա հավելել է, որ օրական 4-ժամյա հոսանքազրկման գրաֆիկը դեռ հնարավոր է պահպանել։

«Մենք գնահատում ենք մեր պաշարների հնարավորությունը, աշխատում ենք գործող արտադրող կայանների հետ, համատեղ որոշում կայացնում, թե ինչ ուղղությամբ առաջ գնալ»,- նշել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---