Օհանյանը՝ իր նկատմամբ քրհետապնդման միջնորդության մասին․ Հերթական շոուն է

Օհանյանը՝ իր նկատմամբ քրհետապնդման միջնորդության մասին․ Հերթական շոուն է

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն է ներկայացվել, լրագրողների հետ զրույցում ասել է, որ շատ հանգիստ է ընդունում այդ ամենը և գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը հերթական շոուն է։

Նա ասել է, որ լրագրողներից է տեղեկացել և դեռևս չի հասցրել ծանոթանալ բովանդակությանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Մինչ այս որևէ տեղեկություն չեմ ստացել ո՛չ Դատախազությունից, ո՛չ ԱԺ նախագահից, ո՛չ էլ որևէ հարցաքննության ժամանակ քննչական մարմիններն ինձ ասել են, որ կարող է նման միջնորդություն լինել։ Երբ ստանամ փաստաթղթերը, ծանոթանամ բովանդակությանը, հավելյալ տեղեկություններ անպայման կներկայացնեմ»,- ասել է Օհանյանը։

Թե ինչ հարցաքննությունների է մասնակցել, Օհանյանը հրաժարվել է պատասխանել։ Միայն ասել է, որ այդ միջնորդագիրը Հայաստանում տիրող իրավիճակից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ ունի։

«Այսօվա իշխանությունները փոխարեն զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով և ամենակարևորը՝ երեկ ահասարսուռ, աղետալի դեպք է տեղի ունեցել ԶՈՒ-ում, փոխարեն դրանով զբաղվեն, փորձում են այս տեղեկությամբ շեղել»,- նշել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Հայտնի է դարձել նաև, որ ԱԺ-ն ստացել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---