Ամատունի․ Լաչինի փակ լինելու պայմաններում 5 քաղաքացի վերամիավորվել է ընտանիքի հետ

Ամատունի․ Լաչինի փակ լինելու պայմաններում 5 քաղաքացի վերամիավորվել է ընտանիքի հետ

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում մնացած 5 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, գրում է Sputnik Արմենիան։

«Լեռնային Ղարաբաղից 4 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Մեկ քաղաքացի էլ Հայաստանից ԼՂ է տեղափոխվել և նույնպես վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այդ գործողությունները հնարավոր է եղել իրականացնել ԿԽՄԿ միջնորդությամբ»,– ասել է Ամատունին։

Նա ընդգծել է, որ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից իրենք չեն կարող տեղեկություն տալ այդ անձանց մասին։

Ամատունին ընդգծել է, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանից–Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղափոխում առաջին անգամ է իրականացվել։

Ամատունին նաև նշել է, որ ԿԽՄԿ մեքենաներով Լեռնային Ղարաբաղ են տարվել դեղորայք և այլ բժշկական պարագաներ։

Հունվարի 17-ին ռուս խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Հայաստանից Ստեփանակերտ էր վերադարձել 19 երեխա։ Վերջիններս ՀՀ էին ժամանել Մանկական եվրատեսիլին ներկա գտնվելու համար և դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով հնարավորություն չէին ունեցել վերադառնալ տուն։ րցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Շուշի-Քարին տակ հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ներխուժել ու սկսել նկարահանել, երեխաներից մեկն ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---