Փոխվարչապետն ու ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ՀՀ-ում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունները

Փոխվարչապետն ու ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են ՀՀ-ում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունները

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն և ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենը մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների և հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

Խաչատրյանն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ հետ հարաբերությունների հետագա խորացմանը և զարգացմանը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Չիպ Լեյթինենը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնի ստանձման կապակցությամբ և վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ:

«Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև հակակոռուպցիոն օրակարգի վարման հարցերում»,- իր խոսքում նշել է հավատարմատարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---