ՓԾ գնդապետ․ Հրդեհից զոհված զինծառայողներից 14-ը, հավանաբար, ծխահարումից են մահացել

ՓԾ գնդապետ․ Հրդեհից զոհված զինծառայողներից 14-ը, հավանաբար, ծխահարումից են մահացել

PanARMENIAN.Net - ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուտաընկերության եթերում, անդրադառնալով Ազատ գյուղում հրդեհից 15 զինծառայողի մահվանը, տեղեկացրել է, որ զոհվածներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին անշարժացած՝ պառկած վիճակում, իսկ մեկը եղել է դռան մուտքի մոտ։

Նա ասել է, որ զինծառայողները, հավանաբար, ծխահարվել են՝ չեն արթնացել, իսկ մուտքի մոտ հայտնաբերվածը, հավաբար, փորձել է դուրս գալ, բայց չի հասցրել։

«Կացարանում եղել է 21 հոգի, որոնցից 6-ը դուրս է եկել ինքնուրույն, մինչ փրկարարների հասնելը։ 3 զինծառայող տարբեր այրվածքներով տեղափոխվել է բուժկենտրոն»,-ասել է նա։

Սարոյանը կարծիք է հայտնել, որ կրակն արագ է տարածվել, քանի որ շինությունն ամբողջությամբ քարաշեն չի եղել՝ «բաղդադ» տիպի շինություն է եղել, չեն եղել նաև հրդեհամարման սարքեր։

Հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 3-ը` այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---