Պեսկով․ ՌԴ-ն շարունակում է տքնաջան ու բարդ աշխատանքը ՀՀ և Ադրբեջանի հետ

Պեսկով․ ՌԴ-ն շարունակում է տքնաջան ու բարդ աշխատանքը ՀՀ և Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը, ասել է, որ Ռուսաստանը շարունակում է տքնաջան ու բարդ աշխատանք տանել՝ երկխոսելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը որպես եռակողմ պայմանավորվածությունների ու փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, շարունակում է կատարել իր պարտավորությունները և տքնաջան ու բարդ աշխատանք տանել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում համաձա՞յն արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված կոչին, որոնք նա հորդորել է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո։ Պետդեպի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Բլինքենը կոչ է արել Ալիևին «կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»։ «Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---