ՀՀ քաղաքացիները կկարողանան ԱՄԷ մեկնել առանց մուտքի արտոնագրի

ՀՀ քաղաքացիները կկարողանան ԱՄԷ մեկնել առանց մուտքի արտոնագրի

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքացիները կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի արտոնագրի։ Գործադիրը հավանություն է տվել համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը երկրում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթերի թիվը։

Նշվում է, որ ԱՄԷ մուտքի ազատականացումը ոչ միայն կխթանի զբոսաշրջիկների հոսքերի ավելացումը, այլև ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական գործակցության ընդլայմանը։

Մուտքի ազատականացման գործընթացը մեկնարկել էր 2017 թվականին, հետո ինչ–ինչ պատճառով կանգ էր առել: 2022-ի դեկտեմբերին գործընթացը վերսկսվել է «ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

30 օրով մեկ մուտքի վիզայի արժեքը $120 էր, 60 օրովի դեպքում՝ $280, բազմակի մուտքինը 30 օրով՝ $320, բազմակի մուտքինը 60 օրով՝ $360։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---